Հարկային և այլ արտոնությունների դեպքում մեր գործարարները ներդրումներ կանեն արտադրության ոլորտներում և շատ արագ կապահովեն համապատասխան առաջարկ՝ համապատասխան ապրանքատեսակներով:
Քառօրյա պատերազմը և Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները ի՞նչ վնաս հասցրին Ղարաբաղի գյուղատնտեսությանը: Սա թերևս կարևոր հարցերից մեկն է, քանի որ այս ոլորտի զարգացումն է ապահովում նաև բնակչության սոցիալական հարցերի լուծումը:
Կատարի մայրաքաղաք Դոհայում նավթ արտահանող երկրների ներկայացուցիչների՝ երկար ժամեր տևած հանդիպումը, որտեղ քննարկվել է արդյունահանման մակարդակը սառեցնելու հարցը, ավարտվել է առանց պայմանագրի ստորագրման, հաղորդում է Reuters գործակալությունը։
Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը առաջացնում է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամի մտահոգությունը՝ կառավարության ապրիլի 15-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հայաստանն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ հզոր է իր ժողովրդով, զինվորով միախմբված և ի զորու է հակահարված տալու հակառակորդին։ Ժամանակն է և վաղուց արդեն ժամանակն է, որ մեր իշխանությունները մտածեն տնտեսապես հզոր լինելու մասին։
Հասարակության ժողովրդավարացումը եղել է Գորբաչովի «перестройка»-ի ծանր հրետանին: Դրան հասնելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հասարակական կյանքում ներդնել արդար ու թափանցիկ ընտրությունների համակարգը, որը Խորհրդային Միությունում գոյություն ուներ միայն թղթի վրա:
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի մասին՝ ապրիլի 13-ին Երևանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ՝ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին, որ Երևան է ժամանել՝ մասնակցելու ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...